424.11
4.26
393.28
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանը կօգնի Հայաստանին մանկական մահացության դեմ պայքարում

15:25
30 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Հայաստանում ՌԴ արտակարգ և լիավոր դեսպան Իվան Վոլինկինը և UNISEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը համաձայնագիր են ստորագրել Հայաստանում հետծննդյան ծառայությունները բարելավելու առաջին ծրագրի շրջանակում:

Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որն ունի 600 հազար դոլար բյուջե, նախատեսված է 2017-2019 թթ.-ին:

«Ծրագրի գլխավոր նպատակն է` ծառայությունների որակի բարձրացման միջոցով մանկական մահացության մակարդակի կրճատումը: Այն բաղկացած է մի քանի տարրերից, որոնցից առաջինը շուրջ 30 վերակենդանացման հետծննդյան բաժանմունքների ստեղծումն է, որոնք ամբողջությամբ կբավարարեն Հայաստանի կարիքներին», - ասել է Վոլինկինը:

Նրա խոսքով, ծրագրի շրջանակում հայ մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալ ռուսական բժշկական կենտրոնների նոր մոտեցումներին և տեխնոլոհիաներին: Նախատեսվում է նաև ռուս մասնագետների այց Հայաստան` փորձի փոխանակման նպատակով:

«Մյուս բաղադրիչը կլինի բուժանձնակազմի որակավորման բարձրացումը, ուսումնական ծրագրերի մշակում, վերապատրաստման կուրսերի կազմակերպում, որոնց կմասնակցեն Հայաստանի 30 ծննդատների 400 բուժաշխատող», - ասել է Վոլինկինը:

Նա հայտնեց, որ ուշադրություն է դարձվելու նաև ընտանիքների ուսուցմանը և ծնողների համար տեղեկատվական նյութերի մշակմանը, ինչպես նաև հղիների և նորածինների համար բժշկական ծառայությունների հասանելության ապահովումը:

«Նախատեսվում է ծնողների համար ստեղծել երեխաների խնամքի ուսման կենտրոններ», - ասել է Վոլինկինը:

Ռադոչայն իր հերթին նշել է, որ չնայած Հայաստանը մեծ հաջողությունների է հասել մանկական մահացության մակարդակի իջեցման հարցում, սակայն այս ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա անելու:

«Ծրագրի շրջանակում Հայաստանին կտրամադրվի սարքավորում, նորածիններին տնայցի կազմակերպման հարցում աջակցություն կցուցաբերվի ՀՀ առողջապահության նախարարությանը», - ասել է Ռադոչայը:

Հայաստանում 2015 թ.-ին մանկական մահացությունը կազմել է 7,8 պրոմիլե: ՀՀ ԱՆ տվյալներով, 1990 թ.-ին այդ ցուցանիշը կազմում էր 18,9 պրոմիլե, իսկ 2014 թ.-ին նվազել է 57 տոկոսով` կազմելով 8,7 պրոմիլե: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ