414.13
4.77
387.04
+24
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ–ն ավելի հակված է գործակցելու Հայաստանի և ոչ թե Ադրբեջանի հետ. ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար

18:39
26 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, սակայն, հաշվի առնելով Թուրքիայի հետ լարված հարաբերությունները և ՀԱՊԿ–ին Հայաստանի անդամակցությունը, Մոսկվան հակված է խորացնել հարաբերությունները հենց հայկական կողմի հետ, 7or.am–ին տված հարցազրույցում ասել է Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։

«Դա ենթադրում է տարբեր ոլորտների օժանդակություն, այդ թվում, ռազմական ոլորտում, սակայն նրանք (ռուսները` խմբ.) մեր փոխարեն չեն կռվի Ղարաբաղում։ Այդպես չի եղել 90–ականներին, չի լինի այսօր և ապագայում»,– ընդգծել է Բաբայանը, ով վերջերս Հայաստան է վերադարձել Ռուսաստանից։

Ըստ նրա, հավանաբար, Հայաստանի քաղաքական վերնախավը չի կարողացել բացատրել ժողովրդին, կամ ինքը չի հասկանում, որ Արցախի հավանական պատերազմում Ռուսաստանը չի օգնի ոչ ոքին, և Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին ռազմական գործողությունների խուսափում չի երաշխավորում։

Բաբայանն ասել է, որ վերջին տարիներին անձնական պատճառներով Ռուսաստանում է ապրել և կապեր է հաստատել ռուսական ռազմա–քաղաքական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչների հետ։

«Հայկական կողմը չպետք է որևէ մեկից դժգոհի։ Լինի դա Ռուսաստանը, թե ԱՄՆ–ն։ Յուրաքանչյուրն ունի իր շահերը, և պետք է անել ամեն ինչ, որ մեր շահերը համընկնեն այս աշխարհի ուժեղագույնների շահերի հետ, ու դրա համար պետք է լիարժեք սուբյեկտ լինել»,– կարծում է Բաբայանը։

Նա ընդգծեց, որ ռազմավարական գործընկերությունը պետք է հաստատել ուժեղների հետ։ «Միայն ուժեղ պետությունը կարող է գործընկեր դառնալ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԱՄՆ–ի, Եվրոպայի և այլ երկրների համար։ Եվ հակառակը, թույլ երկիրը դատապարտված է մանրուն դրամ մնալ, քանի որ նրա հետ չեն ցանկանում երկարաժամկետ հեռանկարային հարաբերություններ հաստատել»,– նշել է Բաբայանը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով