ՌԴ–ն սկսել է մտածել Թուրքիայի հետ պատմական պայմանագրերը վերանայելու ուղղությամբ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17.02.2016, 15:02
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատացման ֆոնին Մոսկվայում սկսել են մտածել ներկայիս թիվ մեկ թշնամու  հետ ունեցած պատմական պայմանագրերը վերանայելու ուղղությամբ:
ՌԴ–ն սկսել է մտածել Թուրքիայի հետ պատմական պայմանագրերը վերանայելու ուղղությամբ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատացման ֆոնին Մոսկվայում սկսել են մտածել ներկայիս թիվ մեկ թշնամու` Թուրքիայի հետ ունեցած պատմական պայմանագրերը վերանայելու ուղղությամբ, գրում է rtvi.com–ը։

Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը (ՌԴԿԿ խմբակցություն) երկրի ղեկավարությանը և ԱԳՆ–ին նամակ են ուղղել` խնդրելով չեղյալ հայտարարել 1921 թվականի մարտի 16–ին ՌԽՖՍՀ և Թուրքիայի ժողովրդական գերագույն ժողովի կառավարության ստորագրած եղբայրության և բարեկամության Մոսկվայի պայմանագիրը։

Պետդումայի պատգամավորներն առաջարկում են չեղարկել Արարատը Թուրքիային հանձնած պայմանագիրը>>

Այս պայմանագրով որոշվել են Թուրքիայի և Հարավային Կովկասի երկրների ներկայիս սահմանները, և դրա արդյունքում հատկապես տուժել է Հայաստանը, գրում է ռեսուրսը։ «Եվ ահա այժմ հնարավորություն է հայտնվել վերսկսել տարածքային վեճը»,– ասվում է գրառման մեջ։

ՌԴ ԱԳՆ–ն կուսումնասիրի այն պայմանագիրը, որով Արարատ լեռն անցել է Թուրքիային>>


Մոսկվայի նախաձեռնության հայկական հայացքը Երևանից։ -0-