Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է լքել քաղաքականությունը
24.03.2017,
11:19
«Ժամանակ» թերթը գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադրություն ունի հեռանալ քաղաքականությունից:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Ժամանակ» թերթը գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադրություն ունի հեռանալ քաղաքականությունից։
Նա, ըստ գրառման, դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսին կայացած նիստում «Ժառանգության» վարչության անդամներին հայտնել էր, որ ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից և անցնել հանգստի։
Ըստ թերթի ունեցած տեղեկությունների, Րաֆֆի Հովհաննիսյանի այդ ցանկությունը շարունակում է կենսունակ մնալ, և հենց այդ պատճառով է, ինչպես նշում է պարբերականը, նա գտնվում ՕՐՕ դաշինքի ցուցակի 11-րդ հորիզոնականում, որը ոչ մի դեպքում անցողիկ չի համարվում։
Գրառման մեջ նշվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն որոշել է լքել քաղաքականությունը, այլև մտադիր է առաջիկայում վերականգնել իր ամերիկյան քաղաքացիությունը, որից հրաժարվել էր 1991թվականին, «սակայն ՀՀ քաղաքացիություն նրան շնորհվել է 2001թ։ Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է ԱՄՆ-ում և քաղաքացիությունը վերականգնելու որևէ դժվարություն, ըստ օրենքի, նա չի ունենա»,– գրում է թերթը։ -0-