Փոխնախարարը նշել է, թե որ հաստատությունների գործունեությունը չի արգելվում արտակարգ դրության ժամանակ
23.03.2020,
17:00
Փոխնախարարը նշել է, թե որ հաստատությունների գործունեությունը չի արգելվում արտակարգ դրության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր Հայաստանում ուժի մեջ են մտնում տնտեսական գործունեության որոշակի տեսակների սահմանափակումներ, երկուշաբթի լրագրողներին Միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանկ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մի շարք օբյեկտների տնտեսական գործունեությունը ժամանակավորապես արգելվել է Հայաստանում:
«Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն այսօրվանից և կսահմանափակեն առևտրի կենտրոններում տնտեսական գործունեության որոշ տեսակներ, բացառությամբ այն կառույցների, որոնք վաճառում են սննդամթերք, դեղորայք, գյուղմթերքներ», - ասաց Սիմոնյանը:
Բացի այդ, նա ասաց, որ Հայաստանի տարածքում արգելվում է բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների, կինոթատրոնների և ակումբների աշխատանքը:
Արգելքը, նրա խոսքով, կազդի նաև խաղատների, բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակների, մարզական տարբեր ոլորտների, ժամանցի օբյեկտների, հանգստյան տների և այլ միջոցառումների, ինչպես նաև մի շարք անհատական ծառայությունների վրա, բացառությամբ հուղարկավորությունների և նմանատիպ ծառայությունների:
«Կան նաև մի շարք բացառություններ, մասնավորապես, թույլատրվում է սրճարանների գոծունեությունը, սահմանափակումը չի տարածվելու նաև ըմպելիքներ վաճառող շարժական կետերի և խմիչքների տրամադրման այլ ծառայությունների վրա», - ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով ՝ սահմանափակումները չեն ազդի նաև շահումով խաղերի կազմակերպման վրա, բայց բացառապես առցանց հարթակներում:
Նա նշեց, որ սահմանափակումները գործում են ամբողջ երկրում, և ծառայությունների ամբողջ ցանկը կարելի է գտնել էկոնոմիկայի նախարարության կայքում: Բացի այդ, գերատեսչությունը պատրաստ է տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել անհրաժեշտ մեկնաբանություններ ՝ կապված այն մասին, թե արդյոք նրանց գործունեությունը ներառված է ժամանակավորապես սահմանափակումների մեջ:
Փոխնախարարը նշել է, որ սահմանափակումները կմնան ուժի մեջ մինչև արտակարգ դրության ավարտը, և հնարավոր է, որ ցուցակը համալրվի: Միաժամանակ, նա չի բացառել արտակարգ դրության վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը՝ կախված երկրում ստեղծված իրավիճակից:
«Ժամանակավոր սահմանափակումները, որոնք կիրառվում են ամբողջ Հայաստանում, ուղղված են բացառապես վիրուսի տարածման կանխարգելմանը, բոլոր ռիսկային գոտիները փակված են: Այս միջոցները ուղղված չեն սուբյեկտներին վնասելուն, և բոլոր այդ խնդիրները հաշվի են առնվում պետական աջակցության փաթեթներ մշակելիս», - ասաց Սիմոնյանը:
Արտակարգ դրության ռեժիմ
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը գործում է արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այդ պատճառով երկրում չեն գործում մանկապարտեզները, դպրոցները, ուսումնական բոլոր հաստատությունները, բուհերը, ինչպես նաև փակ են բոլոր մշակութային հաստատությունները։ Բացի այդ, պետական կազմակերպություններն ու բազմաթիվ մասնավոր ընկերություններ հնարավորինս կազմակերպում են իրենց աշխատանքը հեռահար։–0–