Փետրվարին 290 վարորդ զրկվել է մեքենա վարելու իրավունքից (ՎԻԴԵՈ)
17:59
05 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի-Արմենիա/. 2020 թվականի փետրվարին 290 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Շարունակում ենք ներկայացնել օրենսդրական փոփոխություններից հետո տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված վարորդների վիճակագրությունը:Սույն թվականի փետրվար ամսվա ընթացքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել են 290 վարորդ»,- նշվում է տարածված հաղորդագրության մե: