ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվելուց հետո այսօր դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից:
Այսօրվա դատական նիստում Պավել Մանուկյանի պաշտպանները միջնորդեցին նրան մեկ միլիոն գրավի դիմաց ազատ արձակել: Պավել Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց 1 միլիոն գրավը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստն այսօր առավոտյան հետաձգվել էր, վերսկսումից հետո դատական նիստը ծափահարություններով չմեկնարկեց:
Загружается новость ...
"Право"
Մեկ շաբաթ առաջ Մանուկյանը հացադուլ էր հայտարարել իրեն կալանքից ազատ արձակելու պահանջով։ Այսօր նա Արայիկ Խանդոյանի մահվան լուրը ստանալուց հետո որոշեց դատարեցնել հացադուլը:
Հոկտեմբերի 9–10 կեսգիշերին Գյումրիում սրտի կաթվածի հետևանքով կյանքից հեռացել է «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը»։ -0-