Պատգամավորը մեկնաբանել է պետական ապարատի 10 հազ. աշխատակցի կրճատման հնարավորությունը

05.03.2019, 17:14
Պատգամավորը մեկնաբանել է պետական ապարատի 10 հազ. աշխատակցի կրճատման և սոցիալական բունտի հնարավորությունը:
Պատգամավորը մեկնաբանել է պետական ապարատի 10 հազ. աշխատակցի կրճատման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը երեքշաբթի լրագրողներին հայտարարեց,որ հնարավոր չի համարում մասշտաբային հեռացումները պետական ապարատում։

Նախօրեին ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում հրապարակել է փաստաթուղթ, որը, ըստ նրա, ուղղել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Փաստաթղթում նշվում է, որ եթե 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ, ապա դրանից շահելու է հայոց պետականությունը և ամբողջ հասարակայնությունը` մոտ 3 մլն ՀՀ քաղաքացիներ։

«Չեմ կարծում, որ առանց կառավարության կառուցվածքի (վերջնական հաստատման) հնարավոր են նման կրճատումներ, քանի որ մեզ մոտ պետք է վերացվի հինգ նախարարություն։ Նրանց գործառույթները պետք է փոխանցվեն այլ նախարարություններին։ Այս գործընթացը պետք է ընթանա թափանցիկ, որպեսզի քաղաքացիները վստահ լինեն, որ նրանց չեն ազատում` ղեկավարվելով ծանոթություններով և հարազատների կապերով, ինչպես նախկինում էր», – ասաց նա։

Ինչ վերաբերում է հնարավոր կրճատումների հետևանքներին, ապա, պատգամավորի խոսքով, պետությունը պետք է հստակ հասկացնի, թե ինչ պարտավորություններ է իր վրա վերցնում կրճատելուց առաջ։ Այս համատեքստում կարևոր է որոշել զարգացման ուղղություններն ու ձևավորել վերապրոֆիլավորման համապատասխան ծրագրեր։ 

Միաժամանակ Գորգիսյանը նշեց, որ չգիտի, թե, արդյոք, պետության նման քայլերը կհանգեցնե՞ն սոցիալական բունտի, թե՞ ոչ։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե քաղաքացիներն ինչ հեռանկարներ են տեսնում։ Եթե վերապրոֆիլավորման գործընթացում նրանք տեսնեն, որ կկարողանան աշխատանք գտնել, ապա բունտ չի լինի», – ասաց նա։

Գորգիսյանը նշեց, որ քանի որ այդ գործընթացն ընթանում ոչ թափանցիկ, ապա կողքից այդ ամենն այնպիսի տեսք ունի, կարծես, պետությունը փորձում է տնտեսել այդ 10 հազար աշխատակիցների աշխատավարձերի վրա։–0–