584.78
6.68
494.78
+25
Եղանակը Երևանում
Հայ

Գործազրկությունն ի բարօրություն ազգի. կարելի է, արդյո՞ք, անցավ կրճատել 10 հազար մարդու (ՖՈՏՈ)

19:05
04 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում հրապարակել է փաստաթուղթ, որը, ըստ նրա, ուղղել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Փաստաթուղթը պարունակում է հայեցակարգային մտքեր և առաջարկություններ, որոնք վերաբերում են պետական ապարատի գործունեության օպտիմալացման գործընթացին։ Սակայն Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրել այն կետին, որն անդրադառնում է կրճատումներին և տվյալ քայլերի հնարավոր սոցիալական հետևանքներին։

Փաստաթղթի բովանդակությունը

«Կառավարման համակարգը պետք է արագ և արմատապես փոխվի, հարկ է անհապաղ դադարեցնել այն կազմակերպությունների և պաշտոնյաների գործունեությունն ու գործառույթները, որոնք չեն ապահովում հավելյալ արժեք` հանրային բարիքի արդյունավետ, օգտավետ և խնայողական օգտագործում»,– նշվում է փաստաթղթում։



Նշվում է, որ նման պաշտոնյաների և պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է հասարակության համար, քան նրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը։

«Նույնիսկ եթե 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ, ապա դրանից շահելու է հայոց պետականությունը և ամբողջ հասարակայնությունը` մոտ 3 մլն ՀՀ քաղաքացիներ»,– ասվում է փաստաթղթում։

Գրված է, որ օրակարգայինը ոչ թե միջոցների խնայումն է, հաստիքների և պետական մարմինների թվի կրճատումը, այլ պատասխանատվության հստակեցումը և ռեսուրսների դիմաց առավելագույն արդյունքի ստացումը։

Մեծ թափով օպտիմալացում

Պետական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացումն ի սկզբանե նոր իշխանությունների գերակայություններից է։ Այս ուղղությամբ առավել խոշոր նախագիծը կառավարության կառուցվածքի բարեփոխումն է։

Ինչպես հայտնում են հայկական լրատվամիջոցները, կառավարությունն արդեն ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունների և լրացումների օրինագծի նախնական տարբերակը։ Այդ փոփոխությունների համաձայն, կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, երկու փոխվարչապետներից և 12 նախարարություններից։

Ակնկալվում է, որ էապես կընդլայնվեն Տարածքային կառավարման և զարգացման նախարարության լիազորությունները, դրան կմիանա Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, կապի և տրանսպորտի ոլորտի նախարարությունը, ինչպես նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեն։ Էկոնոմիկայի նախարարությունը կմիավորվի Գյուղատնտեսության նախարաարության հետ, իսկ Բնապահպանության նախարարությունը կվերանվանվի Շրջակա միջավայրի նախարարության։ Սփյուռքի նախարարության փոխարեն կձևավորվի վարչապետին առընթեր Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ։ -0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:04
17 Հուլիսի 2021
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:53
17 Հուլիսի 2021
ՍԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
ՍԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
12:46
17 Հուլիսի 2021
Սահարան՝Հայաստանում․ սպասվում է +42 աստիճան
Սահարան՝Հայաստանում․ սպասվում է +42 աստիճան
12:13
17 Հուլիսի 2021
Հայաստանում 20-ամյա զինծառայող է մահացել
Հայաստանում 20-ամյա զինծառայող է մահացել
23:15
16 Հուլիսի 2021
Մանախին բաց են թողել, Առուշանյանին` կալանավորել, ԱԱԾ-ն էլ նոր բացահայտում է արել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Մանախին բաց են թողել, Առուշանյանին` կալանավորել, ԱԱԾ-ն էլ նոր բացահայտում է արել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
22:44
16 Հուլիսի 2021
Ի՞նչ պետք է անել Վրաստան մուտք գործելու համար․դեսպանությունն ուղեցույց է հրապարակել
Ի՞նչ պետք է անել Վրաստան մուտք գործելու համար․դեսպանությունն ուղեցույց է հրապարակել
22:28
16 Հուլիսի 2021
Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան,ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
17:01
16 Հուլիսի 2021
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են
15:34
16 Հուլիսի 2021
Առուշ Առուշանյանը կալանավորվեց
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց
15:03
16 Հուլիսի 2021
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
12:38
16 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
12:14
16 Հուլիսի 2021
Ի՞նչն է վախեցրել Մարիամ Փաշինյանին, Արարատ Միրզոյանը կհեռանա՞ և ինչու՞ պատժված չէ Սյունիքում կրակողը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչն է վախեցրել Մարիամ Փաշինյանին, Արարատ Միրզոյանը կհեռանա՞ և ինչու՞ պատժված չէ Սյունիքում կրակողը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ