Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 12 աշխատակցի հեռացրել է աշխատանքից

30.07.2020, 17:15
Փաշինյանը աշխատանքից հեռացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 12 աշխատակցի
Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 12 աշխատակցի հեռացրել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 12 աշխատակից: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության էլեկտրոնային կայքում ( e-gov ):

Загружается новость ... "Лево"
Այսպիսով, վարչապետի որոշմամբ իրենց պաշտոններից ազատվել են. 

- Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը;

- Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Դանիելյանը;

- Ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գոհար Սահակյանը;

- ԱՊՀ հայ համայնքների վարչության ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Էդգար Հովսեփյանը;

- համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանը;

- համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակեր-պությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանը;

- Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը;

- մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը;

- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և այլ հոգևոր կառույցների հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սիրվարդ Համբարյանը;

- սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության պետ Վաղինակ Վարդանյանը;

- հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը;

 - հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ Էլիզ Գևորգյանը:-0-