Նոր քրեական գործ «Սասնա ծռերից» մեկի` Վարուժան Ավետիսյանի նկատմամբ

26.06.2017, 14:23
«Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նոր քրեական գործ է հաուցվել:

Նոր քրեական գործ «Սասնա ծռերից» մեկի` Վարուժան Ավետիսյանի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նոր քրեական գործ է հաուցվել:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, քրեական գործը հարուցվել է դատական նիստի ընթացքում իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու փաստի առթիվ:

Վարուժան Ավետիսյանը նման կոչեր հնչեցերել է Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով 2017 թվականի հունիսի 21-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում:

Загружается новость ... "Лево"

«Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը, ընդհատելով նիստը նախագահող դատավորին, դատավարության մասնակիցների, դատական նիստերի դահլիճում ներկա քաղաքացիների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությամբ, հնչեցրել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր:

Հաշվի առնելով, որ Վ. Ավետիսյանի արարքում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներ (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին» ,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ երեք հոդվածներով՝ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով. այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:-0-