Նիկոլ Փաշինյան. Աշոտյա՛ն եղիր, Աշոտյա՛ն

28.03.2017, 16:25
«Ելք» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
Նիկոլ Փաշինյան. Աշոտյա՛ն եղիր, Աշոտյա՛ն
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Ելք» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։

Գրառումը վերաբերում է Արմեն Աշոտյանի հայտարարությանն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի մանկապարտեզների և դպրոցների ուսուցիչներից` հասցրած վիրավորանքի համար։ 

«Ասում են` Արմեն Աշոտյանն ինձ հորդորել է ներողություն խնդրել ընտրակեղծարար դպրոցների տնօրեններից։ Աշոտյա՛ն եղիր, Աշոտյա՛ն։ Աչքերը չռած սմայլիկ»,– գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել է հանրապետության մանկապարտեզների և դպրոցների` հարյուրից ավելի տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։ Կազմակերպության անդամները, ներկայանալով որպես ՀՀԿ–ի անդամներ, իմացել են, որ ուսումնական հաստատությունների ղեկավարները Հայաստանի հանրապետական կուսակցության համար քվեարկելու պատրաստ ընտրողների ցուցակներ են կազմում։ Այդ կապակցությամբ Փաշինյանը նախօրեին ասել է, որ պետք է «հայկական դպրոցն ազատել քաղաքական մարմնավաճառներից»։

«Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի հազարավոր մարդկանցից անբարոյական պիտակներ փակցնելու համար։ Իմ կարծիքով, նա բավականին համարձակություն կունենա ներողություն խնդրելու տաք գխլով ասած խոսքերի համար»,– ասել է Աշոտյանը։ -0-