ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Բաղրամյան պողոտայում բողոքի երթի ժամանակ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է:
Ինչպես հայտնում է
Tert.am-ը, հղում անելով Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկին, տղամարդու վերին շնչուղիների 20 և մարմնի մակերեսի 50 տոկոսն այրվել է, վիճակը ծայրահեղ ծանր է»։
Նախօրեին տեղի ունեցած երթի ընթացքում, երբ ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան և կարճատև նստացույց իրականացրին,
ցույցի մասնակիցներից մեկն ինքնահրկիզման փորձ էր կատարել:
Նրան բժշկական կենտրոն էին տեղափոխել ցուցարարները: -0-