Քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել բողոքի երթի ընթացքում

30.07.2016, 23:26
Քաղաքացին, վառելիքն իր վրա լցնելով, ինքնահրկիզման փորձ կատարեց Բաղրամյան պողոտայում այս պահերին ընթացող բողոքի երթի ընթացքում։
Քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել բողոքի երթի ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Քաղաքացին, իր վրա վառելիք լցնելով, ինքնահրկիզման փորձ կատարեց Բաղրամյան պողոտայում այս պահերին ընթացող բողոքի երթի ընթացքում։

 - рис.1

 - рис.2

Նա հրաժարվեց նստել ոստիկանական մեքենա, որը ժամանեց դեպքի վայր։ Այս պահին նրան փորձում են այլ փոխադրամիջոցով տեղափոխել հիվանդանոց։

 - рис.3

Ոստիկանության աշխատակիցները շղթայել են Բաղրամյան պողոտան և փշալար են անցկացրել Սահմանադրական դատարանի առջև։

ՊՊԾ գնդի շենքի գրաված խմբին սատարող ցուցարարներն արգելափակել են պողոտայի երթևեկությունը, որտեղ գտնվում են կառավարական շենքերը, այդ թվում՝ Ազգային ժողովը և նախագահական նստավայրը։ Նրանք թույլ չեն տալիս անցնել ոստիկանական ոչ մի ավտոբուս։

Ցուցարարները հավաքվել են ի նշան պաշտպանության երկու շաբաթ առաջ ՊՊԾ գնդի շենքը զավթած «Սասնա ծռեր» խմբի։

Գործողությունների հետագա ծրագիրն առայժմ հայտնի չէ։ Նախօրեի երեկոյան Խորենացու փողոցում սկված խաղաղ երթն աստիճանաբար վերածվեց բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումների։
Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ՝ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ, ճայթուկներ, մահակներ և այլն։ Վիրավորվել են մեծ թվով մասնակիցներ, ինչպես նաև լրագրողներ, ովքեր տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ։ Վնասվել է լրագրողական տեխնիկա։ -0-