Նախագահը Պանամայում ՀՀ դեսպան է նշանակել

07.06.2018, 16:59
Արա Այվազյանը նշանակվել է Պանամայում Հայաստանի  դեսպան։
Նախագահը Պանամայում ՀՀ դեսպան է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանին համատեղությամբ Պանամայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Մեխիկո)։

Համապատասխան հրամանագիրը նախագահը ստորագրել է հինգշաբթի։ -0-