«Միայնակ գայլին» քաղցած են պահում և փորձում են հոգեբանորեն ընկճել. պաշտպան

23.06.2017, 13:23
Նախօրեին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ իբր արգելված իր են գտել։
«Միայնակ գայլին» քաղցած են պահում և փորձում են հոգեբանորեն ընկճել. պաշտպան
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ իբր արգելված իր են գտել։

Նրան խուզարկել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան բերելուց առաջ իսկ դատարանից տանելուց հետո ոչ թե խուց, այլ պատժախուց են տարել: Այս մասին հաղորդում է tert.am-ը:

Կայքին տված հարցազրույցում Ա. Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ասել է , որ փորձ է արվում իր պաշտպանյալի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրել: «Մեկուսացումը նաև հոգեբանական ճնշման ձև է, օրինակ, որպեսզի դատարանում չխոսի: Նա վատառողջ է, հաշմանդամ, բժշկի կարիք ունի: Եթե հաջողվի անձին ֆիզիկապես ու հոգեբանորեն ճնշել կամ ընկճել, ապա դա կազդի պայքարի կամ պաշտպանվելու վրա»,- ասել է Պապիկյանը։

Загружается новость ... "Лево"

Պաշտպանի խոսքով, Խանդոյանին ամբողջ օրը բացարձակապես ոչինչ մի սնունդ չեն տվել, անգամ դեղորայքը տվել են բավականին ուշ ժամի։

ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ին տեղեկացրել է, որ «Միայնակ գայլի» մոտից գումար է հայտնաբերվել:

Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը): -0-