«Մհեր Մկրտչյան» օդանավն առաջին անգամ վայրէջք է կատարել «Շիրակ» օդանավակայանում

11.04.2017, 11:02
«Տարոն Ավիա» ավիաընկերությունն առաջին չվերթն է իրականացրել դեպի Գյումրի:
«Մհեր Մկրտչյան» օդանավն առաջին անգամ վայրէջք է կատարել «Շիրակ» օդանավակայանում
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Տարոն Ավիա» ավիաընկերությունն առաջին չվերթն է իրականացրել դեպի Գյումրի, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Մհեր Մկրտչյանի պատվին կոչված օդանավը երկուշաբթի առաջին չվերթն է իրականացրել դեպի Գյումրի: Բարի գալուստ «Գյումրի» օդանավակայան»,- գրել է ՔԱԳՎ ղեկավարը Facebook-ի իր էջում:

«Տարոն Ավիա» -ն հայկական երկրորդ ավիաընկերությունն է (Armenia օդանավակայանից հետո), որը թռիքչներ է կատարում «Շիրակ» օդանավակայան: Ծրագրվում է, որ «Տարոն Ավիա» -ն կսկսի կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթեր դեպի Գյումրի ապրիլի 25-ից:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Տարոն Ավիա» -ն ապրիլի 26-ից գործարկում է երկու միջազգային չվերթ դեպի Գյումրի՝ Դոնի Ռոստովից և Սամարայից:

Երկու նշված տեղական ավիաընկերություններից բացի, «Շիրակ» օդանավակայան չվերթեր է իրականացնում ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը: -0-