+12
Եղանակը Երևանում
Հայ

Մայիսի 1–ին լրանում է «ԱՌԿԱ» գործակալության 21–ամյակը

01:24
30 Ապրիլի 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 1996 թ.–ի մայիսի 1–ին Երևանում արևային և պայծառ եղանակ էր։ Մենք, մի խումբ համախոհներով, հավաքվեցինք երևանցիների հայտնի «Առագաստ» սրճարանում, ըմպեցինք 50 դրամանոց սուրճ և գնացինք աշխատանքի։ Չգիտեինք, թե ինչ է սպասվում առջևում, պարզապես հավատում էինք, որ կկարողանանք ստեղծել ինչ–որ նոր բան` մեր սեփականը։ Մեզ գոյության տարբեր ժամկետներ էին կանխատեսում, երեք տարուց ավել ոչ ոք չէր կանխատեսում։ Այսպես ստեղծվեց Հայաստանում այն ժամանակ չորրորդ և առաջին տնտեսական «ԱՌԿԱ» գործակալությունը։

Անցել է արդեն 21 տարի։ Մենք շատ բան ենք սովորել մաքուր էջից և սովորեցրել ուրիշներին, այս ընթացքում «առկայացիների» բազմաթիվ սերունդներ են աճել։ Մենք վստահ ենք, որ մասնագիտության նկատմամբ սերն ու լավ հավակնություններն օգնեցին մեզ դիմանալ և շարունակել զարգանալ։

Հավատում ենք, որ լրատվամիջոցը մեր երկրում կարող է որակյալ լինել, քանի որ առանց դրա, որքան էլ դա վերամբարձ է հնչում, երկիրը չի կարող նորմալ զարգանալ ո՛չ տնտեսապես, ո՛չ քաղաքականապես։

Մենք վերապրեցինք կայքիկների ստեղծման դարաշրջանը։ Գործընկերների հետ ստեղծեցինք, իսկ հիմա արդեն ինքնուրույն զարգացնում ենք ևս մեկ գործակալություն` «Նովոստի–Արմենիան», որը կայուն կերպով գործում է` օգտագործելով բոլոր ժամանակակից մեդիա–տեխնոլոգիաները։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այսպես թե այնպես կապ ունի «ԱՌԿԱ» ապրանքանիշի ստեղծման հետ, աշխատել է մեզ հետ, օգնել, սատարել, բաժանորդագրվել մեր նորություններին անգամ այն ժամանակ, երբ լրատվական հոսքը բաղկացած էր ամեն շաբաթ թողարկվող ընդամենը մեկ փոքր տեղեկագրից։

Մենք սիրում ենք մեր աշխատանքը, սիրում ենք ստեղծել նորություններ և նոր նախագծեր, և ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Հայաստանում որակյալ լրատվամիջոցները կվերապրեն անկայունության ներկա փուլն ու կշարունակեն իրենց բնական զարգացումը։

Կոնստանտին Պետրոսով
«ԱՌԿԱ» գործակալության տնօրեն

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել