ՀՀ կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության հատուկ հաշվին 660 մլն դրամ է փոխանցվել
26.03.2020,
21:50
ՀՀ կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության հատուկ հաշվին արդեն 660 մլն դրամ է փոխանցվել
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Մարտի 26-ի ժամը 18:00-ի դրությամբ կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն հատուկ հաշվին մուտքերը կազմել են 660.766.504.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2698: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով ՀՀ ֆինանսների նախարարությանը։
Մարտի 17-ին նշվել էր, որ գանձապետարանում բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշիվ Առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված գործունեության աջակցության համար:
Հինգշաբթի՝ մարտի 26-ի տվյալներով, Հայաստանում գրանցվել է COVID-19 վարակի 290 դեպք, բուժվել է 18, մահացել՝ մեկ հիվանդ: -0-