ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված հային
03.07.2017,
15:35
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հուլիսի 1-ին այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած հային:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմնեիա/. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հուլիսի 1-ին այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած հային: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Ավելի վաղ, ԶԼՄ-ները հաղորդել էին, որ հունիսի 21-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը տեղեկատվություն էր տարածել հայ-ադրբեջանական սահմանին հայ ռազմագերու մասին: Ավելի ուշ, Բաքուն տեսանյութ էր տարածել, որում տղամարդը հարցաքննության ընթացքում հայտնում էր, որ ինքը Նոյեմբերյանի շրջանի Դովեգ գյուղի բնակիչ է:
«Հուլիսի 1-ին մենք այցելել ենք հայազգի ձերբակալվածին: Այլ մանրամասներ, ցավոք, մենք չենք տրամադրում»,- ասաց Ամատունին:
Հայաստանի ոստիկանությունը հաղորդել էր, որ գերատեսչությունը ստուգում է իրականացրել ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների հիման վրա Զավեն Կարապետյան հայ ռազմագերու մասին: Ստուգումների և հետազոտություների արդյունքում պարզվել է, որ տարածված անձնական տվյալները համապատասխանում են այն Զավեն Կարապետյանի տվյալներին, ով ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին և հաշվառված է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում: Կարապետյանը հանրապետության տարբեր շրջաններում վարձու անասնապահությամբ է զբաղվել, խուսափել է հաղորդակցվելուց, եղել է ներփակված, նրա մոտ ակնհայտ մտավոր շեղումներ են եղել: -0-

Загружается новость ...
"Право"