ԵՐԵՎԱՆ. 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում հանդիպել է իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտնում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, իսկ տնտեսական երկկողմ ցուցանիշներում դրական միտումներ են նկատվում։
Загружается новость ...
"Право"
Հանդիպմանը քննարկվել են հայ–ռուսական օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում` ռուսական կառավարության ղեկավարի` Հայաստան կատարելիք այցի ժամկետները։
Կարապետյանն Աստանայում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ -0-