«Ջերմիջեցնող դեղեր խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը». Փաշինյան

18.03.2020, 18:58
«Ջերմիջեցնող դեղեր խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը». Փաշինյանը՝ Շենգավիթի արտադրամասում կորոնավիրուսի դեպքի մասին
«Ջերմիջեցնող դեղեր խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը». Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շենգավիթի արտադրամասում գրանցված կորոնավիրուսի դեպքին։

«Զուտ կոռեկտության և էթիկայի առումով անունը չենք նշում: Կարող եմ ասել, որ արդեն նշել եմ արտադրամասը գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է: Իտալացի գործընկերը, ինստրուկտորը, ով պետք է ժամաներ, ժամանել է, եղել է ԱՆ-ի հսկողության տակ, ջերմիջեցնող դեղեր խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը: Արդյունքում 1-2 օր անցկացրել է արտադրամասում, ինչից հետո հեռացել է Հայաստանից և թողել է այդպիսի հետևանք», – նշել է վարչապետը:–0–