Ջեյմս Ուորլիքը գալիք տարվանից չի զբաղեցնի ԵԱՀԿ համանախագահի պաշտոնը. հայտնի է ժամանակավոր պաշտոնակատարի անունը
30.12.2016,
18:53
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 31-ից այլևս չի զբաղեցնի այդ պաշտոնը:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 31-ից այլևս չի զբաղեցնի այդ պաշտոնը, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:
2017թ. հունվարից դեսպան Ջեյմս Ուորլիքին ԱՄՆ համանախագահի պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի Ռիչարդ Հոգլանդը:
Դեսպան Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006թթ., ԱՄՆ դեսպանը Ղազախստանում 2008-2011թթ. և ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում 2011-13թթ.: Վերջին շրջանում դեսպան Հոգլանդը ղեկավարում էր Սիրիայում բռնությունների դադարեցման ռուս-ամերիկյան համաձայնության հետ կապված ռազմական համակարգման աշխատանքները և զբաղեցնում էր Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը:
Մինչ վերոհիշյալ նշանակումները դեսպան Հոգլանդը ղեկավարել է Եվրոպայի ու Եվրասիայի վարչության Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակը և եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակը:
Դեսպան Հոգլանդի մեծ ու երկարամյա դիվանագիտական փորձն էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տևական ու խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ Միացյալ Նահանգների աշխատանքներում:
«Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել կողմերին հետամուտ լինել հրադադարի պահպանման իրենց հանձնառությանը, իրականացնել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները և հորդորում վերադառնալ կարգավորման շուրջ բանակցություններին, որից կշահեն բոլոր կողմերը»,- ասվում է հաղորդման մեջ:
2006-2007 թվականներին Սպիտակ տունը Կոնգրեսին առաջարկել էր Հոգլանդին Հայաստանում դեսպան նշանակել, բայց նրա թեկնածությունը դժվարությամբ հաստատվեց վերջինիս՝ Օսմանյան կայսրությունում կատարված իրադարձությունները Հայոց ցեղասպանություն ճանաչելուց հրաժարվելու համար: Հետագայում ամերիկյան վարչակազմը հետ կանչեց նրա թեկնածությունը՝ Երևանում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար նշանակելով Ուկրաինայում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչին:

Դեսպան Ուորլիքի հիմնական փոխարինողի մասին կհայտարարվի ավելի ուշ: -0-