437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Իշխող խմբակցությունը փորձում է Նաիրա Զոհրաբյանին զրկել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. ինքը՝ Զոհրաբյանը նիստին ներկա չէ

14:00
29 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացնում, որի ընթացքում քննարկվում է Նաիրա Զոհրաբյանին մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը:

Загружается новость ... "Лево"
 

Ինքը` Զոհրաբյանը, նիստին ներկա չէ, ինչպես և ողջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, որը կարող է ներկայացնել իր թեկնածուին, սակայն խմբակցությունից հայտնել են, որ իրենք չեն պատրաստվում առաջարկել նոր թեկնածու:

Ինչպես նիստի ընթացքում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունն ու լիազորությունների դադարեցումը ԱԺ քաղաքական որոշումների ոլորտին է պատկանում:

Նրա խոսքով, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումներից և հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ պատգամավորի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների, արժանապատվության ոտնահարմանն ուղղված և վիրավորանք պարունակող հայտարարություններ: Դրանք ուղղակիորեն սահմանադրությանը հակասում են, մարդկանց միջև դասակարգում դնում՝ դրանով պայմանավորված՝ վերջիններիս՝ Սահմանադրությամբ ամրագրված ընտրելու իրավունքի իրացումը սահմանափակում:

«Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքներն են: Առաջարկում ենք ԱԺ-ին կայացնել որոշում Նաիրա Զոհրաբյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում լիազորությունների դադարեցման մասին՝ դրանով ուղերձ հղելով ՀՀ քաղաքացիներին մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ, դրա նսեմացման անթույլատրելիության և դրա նկատմամբ ԱԺ-ի անհանդուրժողական դիրքորոշման մասին»,- նշել է Հովհաննիսյանը՝ հղում անելով Սահմանադրության դրույթներին:

Մասնավորապես, նրա խոսքով, նման որոշման հիմք է դարձել Զոհրաբյանի հրապարակային հայտարարությունները, այդ թվում հետևյալ խոսքերը՝ «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և այն արտահայտվում է ազատ ընտրություններով: Նույնպես նշվում է, որ մարդը բարձրագույն արժեքն է, իսկ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հանդիսանում է իշխանությունների պարտավորությունը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով