ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիա կկազմեն

04.05.2017, 22:25
Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Դաշնակցություն» կուսակցությունն առաջիկա օրերին կոալիցիոն համաձայնագիր կստորագրեն:
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիա կկազմեն
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Դաշնակցություն» կուսակցությունն առաջիկա օրերին կոալիցիոն համաձայնագիր կստորագրեն, ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կոալիցիոն պայմանագրի բանակցություններն ավարտված են, կարելի է ասել, որ այն պատրաստ է և կհրապարակվի տեսանելի ապագայում՝ մի քանի օրվա ընթացքում: Այն կկոչվի «Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայ Հեղափողական Դաշնակցության միջև 2017-2022 թվականների կոալիցիոն համաձայնագիր»,-հինգշաբթի ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Շարմազանովը:

Խոսելով նախարարների, խորհրդարանի ղեկավարության, հանձնաժողովների ղեկավարների պաշտոնների մասին՝ նա նշեց, որ այդ հարցերը դեռ չեն քննարկվել:

Շարմազանովը նաև չբացառեց, որ խորհրդարանական հանձնաժողովների թիվը կկրճատվի:

«Այսօր մենք 105 պատգամավոր ունենք 131-ի փոխարեն, և ես տրամաբանական եմ համարում, որ Ազգային ժողովում կգործի ոչ թե 12, այլ ավելի քիչ թվով հանձնաժողով»,- ասաց նա: -0-