ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանի հատուկ նիստը, որի ընթացքում կկայանան վարչապետի ընտրությունները, մեկնարկեց Երևանում։
ԱԺ նիստի մեկնարկին գրանցվել է 91 պատգամավոր, քվորումն ապահովված է։
Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությունից հետո, ով դարձել է պետության առաջին ղեկավարը, ում ընտրել է խորհրդարանը` 2015 թվականին խորհրդարանական իշխանակարգի անցնելուց հետո։
Կառավարության ղեկավարի պաշտոնում թեկնածուների առաջադրման գործընթացն ավարտվել է նախօրեին։ Վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածություն` Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ում ներկայացրել է ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիան։
Վարչապետի թեկնածուի առաջադրման ֆոնին հայկական ընդդիմությունը բողոքի զանգվածային ակցիաներ է անցկացնում` հանդես գալով Սերժ Սարգսյանի թեկնածության դեմ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում