412.76
4.77
386.62
+11
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը հայտնել է արտագաղթը կանգնեցնելու ձևը

14:42
10 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի –Արմենիա/. Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում պատմել է, թե ինչպես կանգնեցնել արտագաղթը ՀՀ-ից:

Ապրիլի 9-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ընթացքում կայացավ նաև ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Արմեն Սարգսյանը դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։

«Առաջնահերթ խնդիրների շարքից ես կառանձնացնեի երիտասարդության տրամադրությունը: Երիտասարդություն ասելով` ես նկատի ունեմ ոչ միայն տարիքը, հոգեվիճակը, այդ թվում` նկատի ունենալով ինքս ինձ, այլ այն, թե որքանով են երիտասարդները մոտիվացված, որքանով են տրամադրված մասնակցել երկրի առաջադիմությանը: Քանի որ կանգնեցնել արտագաղթը և, առաջին հերթին երիտասարդների արտագաղթը, կարելի է միայն ստեղծելով համապատասխան պայմաններ ինքնաարտահայտման, երիտասարդների ինքնահաստատման, պետության կառուցմանը, հասարակության կյանքում, գիտության կյանքում, կրթության ոլորտում, բիզնեսում, սպորտում նրանց լիարժեք մասնակցության համար` ամենուրեք, որտեղ նրանք կարող են ու ցանկանում են մասնակցություն ունենալ», - ասել է Սարգսյանը:

Загружается новость ... "Право"

Ըստ նրա, ուրախալի է, որ Հայաստանում կան նորարարությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթական նոր ձևերում երիտասարդներին ակտիվ ներգրավման մի քանի հաջողված օրինակներ: Դա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն է, «Սինոփսիս Արմենիա» ՏՏ ոլորտի ընկերությունը, նոր ժամանակակից դպրոցներն ու համալսարանները:

«Համոզված եմ, որ անհրաժեշտ է հետևողականորեն զարգացնել այդ միտումը: Ի դեպ, Հայաստանում մենք փորձում ենք գրավիչ դարձնել նույնիսկ ծառայությունը բանակում: Հանրապետության պաշտպանության նախարարությունն աշխատում է ստեղծագործական ծրագրերի իրականացման վրա, որոնք խթանում են ծառայությունը բանակում համալսարանական կրթություն ստանալու ու ամուր սոցիալական երաշխիքների հետ զուգորդված», - ասել է Սարգսյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում