ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան
23.06.2025,
14:25
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 25-27-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Նախատեսվում է հանդիպում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ի-ի հետ, պլանավորված են նաև այլ քննարկումներ», - նշել է Բադալյանը սոցիալական ցանցերում։