ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայտնի են դարձել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի մասնակցությամբ խոշոր ՃՏՊ–ի մանրամասները, հայտնում է armlur.am–ը։
Կայքը, մասնավորապես, հայտնում է, որ տրոլեյբուսի լարերը դուրս են եկել գծերից, որից հետո վարորդն իջել է տրոլեյբուսից` դրանք ուղղելու նպատակով, սակայն այդ ընթացքում տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել:
Загружается новость ... "Лево"
«Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսն այսօր բախվել է բետոնե արգելապատնեշին և մասամբ կողաշրջվել։ Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ։
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, Տրոլեյբուսի 11 ուղևորից 3-ին փրկարարները պատգարակով տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, 4-ը հոսպիտալացվել է տեղի ուժերով, մեկը հրաժարվել է առաջին բուժօգնությունից, ում տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, իսկ 3-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: –0–