Հայաստանը ծխելու դեմ վճռական պայքար է սկսում
11.10.2019,
15:56
Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
Ոչ` փակ տարածքներում ծխելուն
Ծխելու դեմ պայքարում փոքր չէ պասիվ ծխելու բացասական ազդեցության կանխարգելմանն ուղղված քայլերի դերը։
Ինչպես ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց «Եղիր իրազեկ» հասարակական կազմակերպության ղեկավար Արուսյակ Մկրտչյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով պասիվ ծխելու հետևանքով ամեն տարի աշխարհում մահանում է 1.2 մլն մարդ։ Նա նշեց, որ ավելի հաճախ պասիվ ծխելու բացասական հետևանքների կրող են դառնում կանայք և երեխաները։
ԱՆ հասարակական առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանն ասաց, որ Հայաստանում 2022 թվականից հակածխախոտային օրենսդրության փուլային ներդրման շրջանակում կարգելվի ծխելը փակ տարածքներում, 2024–ին` կիսափակ տարածքներում։
«Այս օրենքի նպատակն այս և հաջորդ սերունդների առողջության պահպանումն է ծխախոտի բացասական ներգործությունից, ինչպես նաև հասարակությանն այն ըմբռնման սերմանումը, որ ծխախոտի օգտագործումն անառողջ և անընդունելի վարքագիծ է»,– ասաց նա։
Մնացականյանի խոսքով, նոր օրենքը կտարածվի սովորական և էլեկտրոնային ծխախոտի, ինչպես նաև նարգիլեների և ծխախոտային այլ արտադրանքի վրա։
Մնացականյանն ընդգծեց, որ ծխելու դեմ պայքարի իրականացման քաղաքականության շրջանակում աջակցություն կցուցաբերվի ծխելուց հրաժարվողներին։ Նա պատմեց, որ 2020 թվականին ծրագրվում է անցկացնել բժիշկների վերապատրաստում, ինչպես նաև հատուկ «թեժ գիծ» ստեղծել ծխելը թողնողների համար։
Սոցիալական տեսահոլովակները և ներկայիս պայքարը
Հայաստանի առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանի 16 տարեկանից բարձր բնակիչների 27.9 տոկոսը ծխողներ են, դրանց ճնշող մեծամասնությունը (55,5%) տղամարդիկ են, կանանց տոկոսը կազմում է 1.8 տոկոս։ Նշվում է, որ 10 հարցվածներից հինգը ենթարկվում են պասիվ ծխելու բացասական ներգործությանը տանը (56,4%), իսկ յուրաքանչյուր չորրորդը դրան ենթարկվում է աշխատավայրում (26,6%)։
Այսօրվա դրությամբ, Հայաստանում ծխելու դեմ պայքարի օրը ծխելու վնասի և ծխելուց հրաժարվելու ձևերի մասին պատմող սոցիալական տեսահոլովակներ են հեռարձակվում։ Երևանում բիլբորդների վրա և հանրային տրանսպորտում նույն բովանդակությամբ կոչերով պաստառներ են տեղադրվում։
Ինչպես նշեց «Եղիր իրազեկ» հասարակական կազմակերպության ղեկավար Արուսյակ Մկրտչյանը, սոցիալական գովազդի դերը ծխելու դեմ պայքարում շատ կարևոր է, դրա շնորհիվ արդեն 400 մարդ թողել է ծխելը։
Հակածխախոտային օրենսդրության մասին
Այս տարվա սկզբին Հայաստանի առողջապահության նախարարությունը հանրային լսումների է ներկայացրել հակածխախոտային օրինագիծ, որը ծխելու արգելք է ենթադրում փակ տարածքներում և հանրային վայրերում, այդ թվում` ռեստորաններում, սրճարաններում, փողոցներում, զբոսայգիներում և կանգառներում։
Սակայն հասարակայնության` տուգանքների չափերից հետ կապված վրդովմունքի պատճառով օրենքի երջնական քննարկումը և ընդունումը հետաձգվել է, իսկ օրինագիծն ուղարկվել լրամշակման։
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 12–ին հավանություն է տվել «Ծխախոտային արտադրանքի և դրանց փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված` առողջությանը հասցվող վնասի կրճատման և կանխարգելման մասին» օրենքի փոփոխություններին և լրացումներին և մի շարք հարակից օրենքների։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ սահմանափակումների` ուժի մեջ մտնելու ժամկետները կերկարացվեն, մասնավորապես, ծխախոտային արտադրանքի ցուցադրման սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականին, ծխախոտային արտադրանքի օգտագործման սահմանափակումները` 2022 թվականի մարտի 15–ից, իսկ դրույթներ ավելի ուշ` մինչև 2024 թվականը։
Արգելքը կներդրվի աստիճանաբար, սկզբում` փակ տարածքներում ծխելու համար, այնուհետև կտարածվի նաև կիսափակ տարածքների վրա։ Ծխելու որոշակի սահմանափակումներ են նախատեսված նաև հասարակական տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, կրթական, բժշկական և մշակութային հաստատություններում։ Կարգավորվում է նաև ծխախոտային արտադրանքի վաճառքի, տարածման և գովազդի գործընթացը։ -0-