439.88
4.45
403.71
-2
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում գրիպի բռնկման վտանգ այս պահին չկա. գլխավոր վարակաբան

13:38
31 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում այսօրվա դրությամբ գրիպի հարուցիչներ չեն գրանցվել, հայտարարեց ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

«Այսօր Հայաստանում տարածված է միայն ռինովիրուսը: Այս հիվանդությունը ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հարբուխի ախտանշաններով, ընդհանուր թուլությամբ և այլն: Այդուհանդերձ, առայժմ վարակվածության մակարդակը չի հասել վտանգավոր սահմանագծի», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ասոյանը:

Նրա խոսքով, վարակվածների թվում կան ինչպես մեծեր, այնպես էլ երեխաներ, որոշ հիվանդների մոտ գրանցվել են հիվանդության բարդացումներ` ընդհուպ մինչև թոքաբորբ, հայմորիտ, այդուհանդերձ, անհանգստանալու կարիք չկա:

Նա խորհուրդ է տվել քաղաքացիներին թույլ չտալ ՍՇՎ-ով հիվանդ երեխաներին հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, մեծահասակներին` չգնալ աշխատանքի (միայն ամենածայրահեղ դեպքերում) և պարտադիր կրել պաշտպանիչ դիմակներ: «Պետք է իմանալ, որ ութ ժամը մեկ այդ դիմակները անհրաժեշտ է փոխել, քանի որ դրանք շատ արագ կորցնում են զտիճ հատկությունները», - ընդգծեց Ասոյանը:

Նրա խոսքով, ինչպես և յուրաքանչյուր աշուն, այս տարի ևս օդակաթիլային վարակներից Հայաստանում գրանցվել են ջրծաղկի և քութեշի դեպքեր: «Այնուամենայնիվ, հիվանդություններից ոչ մեկը հիվանդների քանակի տեսանկյունից առայժմ լուրջ անհանգստությություն չեն առաջացնում», - ընդգծեց Ասոյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը