413.78
4.82
386.17
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում երկու չինացի են հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով. ԱՆ

17:04
29 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հոսպիտալացվել է Չինաստանի երկու քաղաքացի` կորոնավիրուս ունենալու հավանականությամբ։ Այս մասին հայտնեց ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնեց, որ օրերս Հայաստան–Վրաստան սահմանի վրա կանգնեցրել են մի խումբ զբոսաշրջիկների, այդ թվում Չինաստանի երկու քաղաքացիների։

Նրա խոսքով, նրանց թույլ չեն տվել Վրաստանի տարածք մտնել, քանի որ նրանցից մեկի մոտ բարձր ջերմություն է եղել։

«Երկու չինացիները հետազոտություն են անցել, նրանցից մեկի մոտ ոչ մի ախտանիշ չի հայտնաբերվել, երկրորդի մոտ գրանցվել է ոչ բարձր ջերմություն` 37 աստիճանից ոչ ավելի, անցկացվում է ախտորոշում. կա թոքերի բորբոքման հավանականություն։ Նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ»,– նշել է Թորոսյանը։

Նա նույնպես ընդգծեց, որ մինչև լիարժեք անալիզների անցկացումը Չինաստանի երկու քաղաքացիները կմնան վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների վերահսկղության ներքո` հավելելով, որ ամենայն հավանականությամբ հիվանդի մոտ սովորական ռինովիրուս է։

«Հարկ է նշել, որ նրանք Հայաստան են ժամանել տարածաշրջանային տուրի շրջանակում` մի քանի օր անցկացնելով Վրաստանում, ինչից հետո` Հայաստանում, նրանց մոտ ինկուբացիոն ժամանակահատվածն արդեն անցել է։ Չի բացառվում, որ նա վարակվել է սեզոնային վիրուսով`հաշվի առնելով Հայաստանում շնչառական հիվանդությունների տարածվածությունը»,– ասել է Թորոսյանը` հավելելով, որ նրանք Հայաստան են եկել չինական ուրիշ նահանգից։

Նա նույնպես ընդգծեց, որ Հայաստանը կորոնավիրուսով վարակման քիչ հավանականությամբ երկրներից է, իսկ ԱՀԿ–ի գնահատականներով, կանխարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են գրագետ և օպերատիվ ձևով։

Նրա խոսքով, հարևան Վրաստանում տվյալ պահին նույնպես նոր կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել։

Դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում գրանցվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի անհայտ տեսակն է։

 Հիվանդության առանձին դեպքեր են գրանցվել Չինաստանի սահմաններից դուրս` Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Թաիլանդում, Ավստրալիայում, Մալայզիայում, ԱՄՆ–ում, Վիետնամում և Սինգապուրում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ