Հայաստանում եղանակն անակնկալ կմատուցի գարնանն ընդառաջ

24.02.2018, 15:37
Եղանակն անակնկալ է պատրաստել Հայաստանի բնակիչներին գարնան նախաշեմին:
Հայաստանում եղանակն անակնկալ կմատուցի գարնանն ընդառաջ
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Եղանակն անակնկալ է պատրաստել Հայաստանի բնակիչներին գարնան նախաշեմին:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, փետրվարի 26-27-ին հանրապետության մարզերի մեծամասնությունում և Երևանում պարբերաբար տեղումներ են սպասվում, իսկ 25-ին, 28-ին և մարտի 1-ին ամբողջ երկրում կանխատեսվում է պարզ և չոր եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 վայրկյան արագությամբ:

Օդի ջերմաստիճանը երկուշաբթի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, իսկ ձմռան վերջին օրը նույնքան կբարձրանա:

Գարնան առաջին օրն ամենից տաք կլինի Արմավիրի և Արարատի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում` սնդիկի սյունը ցույց կտա 16 աստիճան տաքություն: -0-