Հայաստանից մարդասիրական օգնություն է տեղափոխվել Լաթաքիայի հայկական եկեղեցի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15.02.2017,
21:02
Հայաստանից Սիրիայի զինված հակամարտության հետևանքով տուժած բնակիչների համար մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը չորեքշաբթի տեղափոխվել է Լաթաքիայի Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցի,

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանից Սիրիայի զինված հակամարտության հետևանքով տուժած բնակիչների համար մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը չորեքշաբթի տեղափոխվել է Լաթաքիայի Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցի, տեղեկանում ենք հայկական արտաքին գերատեսչության Facebook–ի էջից։

Նախօրեին Լաթաքիայում բեռը դիմավորել է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը։

18 տոննա պարենը տեղափոխվել է նախօրեին Սիրիա ռուսական ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով։

Սա Հայաստանից Սիրիա ուղարկած մարդասիրական օգնության արդեն երրորդ օդանավն է։ Նախորդ տարի ռուսական երկու ինքնաթիռներ այդ երկիր են տեղափոխել 40 տոննա պարենամթերք։ Առաջիկայում նախատեսվում է ուղարկել ևս 17 տոննա մարդասիրական օգնություն` հագուստ, վերմակներ և քնապարկեր։

Սիրիահայ համայնքը մինչև այդ երկրում հակամարտության սկսվելը մոտ 110 հազար մարդ էր ներառում։ Սիրիահայերը հիմնականում ապրում էին Հալեպում, Դամասկոսում, Լաթաքիայում, Քեսաբում և Էլ Քամըշլիում։ Պատերազմից հետո ավելի քան 90 հազար հայ լքեց երկիրը։ -0-