426.98
4.98
386.44
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի նախագահն ուրվագծեց մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 մլն–ի հասցնելու ռազմավարությունը

12:17
18 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնակչությունը մինչև 2040 թվականը պետք է ավելանա մինչև 4 մլն, հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի Հայաստան–Սփյուռք համաժողովի բացմանը։

«Ամփոփելով անկախության քսանհինգ տարիների ձեռքբերումներն ու բացթողումները՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում մենք հրապարակեցինք գալիք 25 տարիների հիմնական գերակայությունների մասին մեր պատկերացումները»,– նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով, Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավումը հիմնական շեշտադրումներից մեկն էր այդտեղ։

Загружается новость ... "Право"

«Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են և հետևանք են քառորդդարյա օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։ Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը»,– ընդգծեց Սարգսյանը։

Նախագահի խոսքով, Հայաստանը 2040 թվականին պետք է ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ:
Նա նշեց, որ, հետևաբար, նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում։

Նա ավելացրեց, Հայաստան-սփյուռք հաջորդ համաժողովը կդառնա չորսմիլիոնանոց Հայաստանի ծրագրի իրագործման իրական սկիզբ։

Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը։ Համաժողովը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Արցախի գերատեսչությունների ղեկավարներ, փորձագետներ, ինչպես նաև Սփյուռքի ականավոր գործիչներ, այդ թվում` Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը։ Զեկույցներով ելույթ կունենան Բելգիայի, ԱՄՆ–ի, Ռուսաստանի, Արգենտինայի, Լիբանանի, Պորտուգալիայի, Կանադայի, Իրանի, Ռումինիայի, ԱՄԷ–ի և Սիրիայի սփյուռքահայ կառույցների ներկայացուցիչներ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:32
08 Մայիսի 2023
Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի գործով դատավճիռ է կայացվել
Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը
19:37
08 Մայիսի 2023
Հայտնի են 2023 թվականի էքստեռն ավարտական քննությունների օրերը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
15:55
08 Մայիսի 2023
Այսօրվա դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի, որից 100–ը երեխաներ են. ԱՆ
Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության
14:22
08 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 9–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:40
08 Մայիսի 2023
Փաշինյանը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան
Փաշինյանը Պուտինի հրավերով այսօր մեկնում է Ռուսաստան
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
11:37
08 Մայիսի 2023
Երևան–Դուբայ օդանավը վայրէջք է կատարել Իրանում
Երևան–Դուբայ ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում՝ Շիրազի օդանավակայանում
15:05
05 Մայիսի 2023
Որո՞նք են 2022թ.–ին նորածինների ամենատարածված անունները
Հրապարակվել է 2022թ.–ին նորածինների ամենատարածված անունների ցանկը
13:46
05 Մայիսի 2023
5 անձինք 18 և 26 հազար դոլարի դիմաց, կեղծ փաստաթղթերով կազմակերպել են ՀՀ 16 քաղաքացիների անօրինական միգրացիան ԱՄՆ
5 անձինք 18 և 26 հազար դոլարի դիմաց, կեղծ փաստաթղթերով կազմակերպել են ՀՀ 16 քաղաքացիների անօրինական միգրացիան ԱՄՆ, գործն ուղարկվել է դատարան
12:44
05 Մայիսի 2023
Հայաստանի մեդիաոլորտում կներդրվի 17,3 միլիոն դոլար. ԱՄՆ դեսպան
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ Հայաստանի մեդիաոլորտում կներդրվի 17,3 միլիոն դոլար
11:17
05 Մայիսի 2023
Հայաստանում կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ
Հայաստանում կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ
11:00
05 Մայիսի 2023
Այսօրվանից Լարսը 1 ամսով փակ է լինելու թեթև մարդատար մեքենաների համար
Լարսը 1 ամսով փակ է լինելու թեթև մարդատար մեքենաների համար