Հայաստանի ԱԺ երեք պատգամավորների լիազորությունները դադարեցվել են

30.05.2017, 12:50
Նոր գումարման Ազգային ժողովի 3 պատգամավորների լիազորությունները դադարեցվել են:
Հայաստանի ԱԺ երեք պատգամավորների լիազորությունները դադարեցվել են
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նոր գումարման Ազգային ժողովի 3 պատգամավորների լիազորությունները դադարեցվել են, երեքշաբթի կայացած արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը:

Նրա խոսքով, դադարեցվել են «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Հարություն Կարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի և Խաչիկ Մանուկյանի լիազորությունները:

«Պատգամավորության դադարեցման արձանագրություն ուղակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին», - ասել է Բաբլոյանը:

2017 թ-ի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ԱԺ են անցել 4 քաղաքական ուժ. իշխող ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31), «Ելք» դաշինքը (9) եւ ՀՅԴ-ն (7 մանդատ): -0-