Հայաստանի գլխավոր օդերևութաբանը հուսադրել է Արարատյան դաշտավայրի ֆերմերներին

25.03.2019, 10:32
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը պատմել է Արարատյան դաշտավայրի եղանակի մասին։
Հայաստանի գլխավոր օդերևութաբանը հուսադրել է Արարատյան դաշտավայրի ֆերմերներին
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը պատմել է Արարատյան դաշտավայրի եղանակի մասին։

«Ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում»,– գրել է նա իր Facebook–ում։

Նրա խոսքով, գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1․․․+3 աստիճանի սահմաններում։

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետ պայմանավորված օդի ջերմաստիճանը մարտի 25,26 և 28-ին Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը մարտի 25–ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Մարտի 24-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում այդ թվում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վրկ։ -0-