Գիշերը երկու անչափահաս Սյունիքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում

06.06.2025, 12:03
Գիշերը 17–ամյա երկու երիտասարդ մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում
Գիշերը երկու անչափահաս Սյունիքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում, հայտնում են ԱԱԾ–ից։

«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։