ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել մարզի Նոր Գեղի, Արգել և Նոր Հաճն համայնքների մի շարք իրացման կետերում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:
«Արդյունքում Նոր Հաճնի «Մամոյաններ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում և Ա/Ձ Վարազդատ Մկրտչյանին պատկանող իրացման կետում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Հոլսթեն» ապրանքանիշի գարեջուր, «Ջին» ապրանքանիշի սառը սուրճ, «Ջուստ Թեյ» ապրանքանիշի սառը թեյ, սուջուխ, «Օդեսա» ապրանքանիշի և այլ տեսակի եփած-ապխտած երշիկներ և կաթ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Загружается новость ... "Лево"
Նշված բոլոր արտադրատեսակները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել՝ խախտելով ամբողջականությունը:-0-