Եվրապատգամավոր․ Թուրքիայի արյունոտ անցյալն անհնար է ջնջել

24.04.2025, 16:00
Որքան էլ Թուրքիան պնդի, նրա արյունոտ անցյալն անհնար է ջնջել, նշել է նա
Եվրապատգամավոր․ Թուրքիայի արյունոտ անցյալն անհնար է ջնջել

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Գեադիս Գեադին, որը ներկայացնում է Կիպրոսը, հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հանցագործությունն անհնար է մոռանալ։

«110 տարի է անցել Հայոց ցեղասպանության օրից։ Հանցագործություն, որը չի կարելի մոռանալ։ Որքան էլ Թուրքիան պնդի, նրա արյունոտ անցյալն անհնար է ջնջել», – գրել է նա X–ի իր միկրոբլոգում։