Երկուշաբթի` հոկտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունները

22.10.2019, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
Երկուշաբթի` հոկտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

  • Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie-իգրասենյակի վրա հարձակումը։ 

«Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ», – նշված է ՀՀ ԱԳՆ–ի Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ 

Անհայտ անձինք հոկտեմբերի 19–ի լույս 20–ի գիշերը հարձակվել են Ֆրանսիայում գործող Nouvelles d'Arménie հայկական խմբագրության վրա 

Վնասվել են համակարգիչներն` ամսագրի նոր համարի նախատիպով։

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, հոկտեմբերի 19-ին, ժամը 23-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կիևյան փողոցի 50-ամյա մի բնակիչ:

Մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է երկու ժամ առաջ տանը: Վիճաբանության ժամանակ 79-ամյա հայրն է դանակով հարվածել: Հայրը տվել է խոստովանական բացատրություն, նախապատրաստվում են նյութեր:

  • Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ  Հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նրա կարգավիճակը այս գործով հայտնի չէր:

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի մեկնաբանեց իռլանդական Ryanair լոուքոսթերին պետբյուջեից լրացուցիչ վճարումների մասին լուրերը։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում և սոցցանցերում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ryanair–ի ավիատոմսերի էժան գները հնարավոր են դարձել պետբյուջեից օդանավակայանային գումարներ հավաքելու գծով (տարեկան $5 մլն դոլար - խմբ.) դոտացիաների շնորհիվ։

«Հարկատուների հաշվին այդ ընկերությանը ոչ մի գումար չի տրամադրվում, կարող եք հանգիստ լինել։ Հերթական անգամ ուզում եմ հերքել այդ աբսուրդային լուրերը, որոնք տարածվել են մամուլում և սոցցանցերում»,– ասաց նա լրագրողներին։ -0-