Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie խմբագրության վրա (ՖՈՏՈ)
20.10.2019,
23:33
Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie խմբագրության վրա:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա հարձակումը։
«Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ», – նշված է ՀՀ ԱԳՆ–ի Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Անհայտ անձինք հոկտեմբերի 19–ի լույս 20–ի գիշերը հարձակվել են Ֆրանսիայում գործող Nouvelles d'Arménie հայկական խմբագրության վրա
Վնասվել են համակարգիչներն` ամսագրի նոր համարի նախատիպով։–0–