Երևանում 79-ամյա տղամարդը դանակահարել է որդուն

21.10.2019, 14:46
Վիճաբանության ժամանակ 79-ամյա հայրը դանակահարել է որդուն:
Երևանում 79-ամյա տղամարդը դանակահարել է որդուն

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում 79-ամյա տղամարդը դանակահարել է որդուն:

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, հոկտեմբերի 19-ին, ժամը 23-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կիևյան փողոցի 50-ամյա մի բնակիչ:

Մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է երկու ժամ առաջ տանը: Վիճաբանության ժամանակ 79-ամյա հայրն է դանակով հարվածել: Հայրը տվել է խոստովանական բացատրություն, նախապատրաստվում են նյութեր:-0-