Երևանում երկու օր շարունակ կդադարեցվի մի շարք կենտրոնական փողոցների երթևեկը
19.04.2017,
16:21
Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը որոշ փողոցներում:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը որոշ փողոցներում, հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։
Ապրիլի 23–ին և 24–ին փողոցները փակ կլինեն` պայմանավորված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ապրիլի 23-ին, ժամը 20-ին, Ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ փակ կլինեն Բաղրամյան պողոտան, Կիևյան փողոցը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները:
Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 6.30-ից մինչև 23-ը` Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածները: -0-