Երևանում առաջին ձյունն է տեղում

23.11.2017, 21:20
Երևանի կենտրոնում և ցածրադիր շրջաններում հինգշաբթի` նոյեմբերի 23–ի երեկոյան, թույլ և մանր ձյուն է սկսվել։
Երևանում առաջին ձյունն է տեղում
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կենտրոնում և ցածրադիր շրջաններում հինգշաբթի` նոյեմբերի 23–ի երեկոյան, թույլ և մանր ձյուն է սկսվել։

Չնայած, որ ձյան տեսքով տեղումներ են գրանցվել Հայաստանի բազմաթիվ շրջաններում դեռևս նախօրեից, սակայն մայրաքաղաքում չորեքշաբթի անձրևել է, իսկ հինգշաբթի գրեթե ողջ օրը պարզ եղանակ էր։

Հայաստանը վերջին օրերին գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության ներքո։ -0-