Երևանի ճանապարհահատվածներից մեկը փակ կլինի մինչև նոյեմբեր

21.01.2018, 11:00
Մայրաքաղաքի ճանապարհահատվածներից մեկը փակ կլինի մինչև նոյեմբեր:
Երևանի ճանապարհահատվածներից մեկը փակ կլինի մինչև նոյեմբեր
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մայրաքաղաքի ճանապարհահատվածներից մեկը փակ կլինի մինչև նոյեմբեր:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, հունվարի 20-ից մինչև նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը:

Երթևեկության դադարեցումը պայմանավորված է Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով: Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Եղվարդի խճուղի - Սասնա Ծռեր ճանապարհահատվածով: -0-