Երևանի կենտրոնում բազմաթիվ փողոցներ կփակվեն՝ «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված

07.10.2026, 13:09
Երևանի կենտրոնում բազմաթիվ փողոցներ կփակվեն
Երևանի կենտրոնում բազմաթիվ փողոցներ կփակվեն՝ «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությունների հետ կապված Երևանի կենտրոնում բազմաթիվ փողոցներ կփակվեն։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24:00-ն երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները, ինչպես նաև Թումանյան- Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան խաչմերուկի հատվածը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը: