Երևանի կենտրոնի փողոցներից մեկում հոկտեմբերի 8-ից երթևեկի փոփոխություն կիրականացվի
07.10.2026,
22:52
Նշված ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը և հետադարձը
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 8-ից Հակոբ Պարոնյան 6 հասցեին հարակից ճանապարհահատվածում առկա 1.11 «հոծ և ընդհատվող գծերի համակցություն» գծանշումը կփոխարինվի 1.3 «առանցքային գծեր» գծանշմամբ:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ այն իրականացվում է ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով։
Ըստ քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության, նշված ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը և հետադարձը:

