Երևանի երկու վարչական շրջաններում փոշի պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման

03.10.2026, 12:17
Ներկայացնում ենք Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը
Երևանի երկու վարչական շրջաններում փոշի պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը (2026թ․)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը,

  • Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,

  • Շենգավիթում՝ չի գերազանցել։

 

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ սեպտեմբեի 25-27-ը,

  • Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։