Երեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ի առավել ուշագրավ նորությունները
07.09.2016,
08:00
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
- Սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի:
- Քննություն է կատարվում նախօրեին քարափի մեջ հայտնաբերված ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով:
- Սեպտեմբերին Գյումրիում տեղի կունենա միջազգային ռոք փառատոն:
- Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարին:
- Ռուսաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի համար այնքան ռազմական կադրերի պատրաստման ուղղությամբ, որքան որ հայկական կողմին անհրաժեշտ է, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: -0-